«Այսօրվա դրությամբ հայտարարում եմ, որ դասերը դադարեցնելու կարիք չկա, ավելին, բացակայությունների մեծ մասը պարզապես կանխարգելիչ բացականեր են»: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ ամեն առավոտ հնարավոր բոլոր դպրոցների մուտքի մոտ կամ դպրոցների բուժքույրերը, կամ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» աշխատակիցները ստուգում են բոլոր հաճախող երեխաներին:
Ախտանշաններ ունեցողներն ուղարկվում են տուն: Նախարարը նաև նշել է, որ այսօրվա տվյալներով՝ հիվանդացության ցուցանիշը նախորդ օրվա համեմատությամբ նվազել է 1.1 անգամ: