Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Ֆեյսբուքում լրացում է կատարել և հայտնել երկրորդ զոհի անունը՝ Տիգրան Հուսիկի Մխոյան: