Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով՝ առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքներն էականորեն կմեղմվեն։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։
Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով կտեղա ձյուն»,- գրել է Գ.Սուրենյանը։