Արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին հորդորում է առայժմ ձեռնպահ մնալ Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ ճանապարհներով երթևեկելուց:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 12-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ, Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաներ չկան: Այս պահի դրությամբ Սիսիան և Գորիս քաղաքներին մոտ հատվածներում ավտոմեքենաների կուտակումներ են՝ յուրաքանչյուրում մոտ 150 ավտոմեքենա, իսկ Սոթք-Քարվաճառ հատվածում՝ մոտ 100 ավտոմեքենա:
Ճանապարհների փակ հատվածներում տեղի ճանապարհաշինական կազմակերպությունները իրականացնում են ավտոճանապարհների մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ: