Մեծ Բրիտանիայի վարքաբանական փորձարկումների թիմն իր փորձն է ներկայացրել Հայաստանի հանրային ծառայողներին:
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը ստեղծելու է աշխատաշուկայի վերաբերյալ առցանց հարթակ, որի նպատակն է՝ ուսումնասիրել աշակերտների և ուսանողների շրջանում առկա վարքաբանական խոչընդոտներն ու ազդակները դպրոցից համալսարան, համալսարանից աշխատաշուկա անցման փուլերում:
Բրիտանացի փորձագետները նշում են, որ Հայաստանում աշխատաշուկայի պահանջների, այդ թվում՝ վարքաբանական հարցերի հետ կապված լուրջ վերլուծության չկա, ինչը հաճախ խնդիրներ է առաջացնում: