Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը դարձավ չեմպիոն՝ հաղթելով թուրք մարզիկի:
Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 26-ամյա հայ ըմբիշի մրցակիցը երիտասարդների եռակի աշխարհի չեմպիոն, թուրք Քերեմ Քամալն էր, որի նկատմամբ Ղարիբյանը շքեղ հաղթանակ տոնեց՝ պահպանելով Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսը:
Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա շատ գեղեցիկ հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0):
Մեր մարզիկը կիսաեզրափակչում էլ ոչ մի խնդիր չունեցավ էստոնացի Հիլարի Մայգիսալուի հետ պայքարում. և ժամանակից շուտ հաղթանակ (8:0) տարավ նրա նկատմամբ: