Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց Եվրոպայի առաջնության 5-րդ չեմպիոնության համար:
97 կգ քաշայինների եզրափակչում «Սպիտակ արջի» մրցակիցն Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլին էր, որի նկատմամբ 7:1 հաշվով Ալեքսանյանը հաղթանակ տարավ, դառնալով Եվրոպայի հնգակի չեմպիոն։