ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։ ՀՀ ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարար Պապիկյանը հանդիպումներ կունենա Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ։
Կքննարկվեն փոխադարձ համագործակցությանը, գործակցության նոր հնարավորություններին վերաբերող հարցեր: