ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հանդիպել է Լարսի խցանման պատճառով Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ:
«Վերջիններս Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է՝ կանգ են առել թբիլիսյան արվարձանում:
Այս պահին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ լսում ենք վարորդների մտահոգությունները, քննարկում նրանց աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ»,- գրել է Պապիկյանը: