Այսօր Սիրիայի Իդլիբ շրջանի արևմտյան հատվածում կառավարական ուժերի ուղղաթիռ է խոցվել, որն իրականացրել են Սիրիայի թուրքամետ զինված ընդդիմադիր խմբավորումները: Տեսագրությունում երևում է, թե ինչպես է ռուսական արտադրության Մի-17-ն այրվելով ընկնում: Ուղղաթիռի երկու օդաչուն էլ զոհվել են: Իդլիբում կատաղի մարտերի ժամանակ ոչնչացվել է կառավարական ուժերին պատկանող տարբեր տեսակի զինտեխնիկա ու զինամթերք: