Պլաստիկ աղբի վերամշակումից՝ շինանյութ: Եվրոպական Միության և կառավարության աջակցությամբ՝ տարածքային զարգացմանն ուղղված պիլոտային ծրագրի շրջանակում Սյունիքում և Վայոց Ձորում բարեկարգվել են հանրային տարածքներ, որոնց շինանյութը պատրաստված է եղել պլաստիկ աղբի վերամշակումից: Եվրամիության և համայնքապետարանների ներկայացուցիչներն ամփոփել են բարենորոգումների արդյունքները և ցանկություն հայտնել շարունակել ծրագիրը: