Գործարկվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով։ Այս հարթակում հասանելի են տեսչական մարմնի նորությունները, ԱԱՏՄ գործունեությանը, ստուգման տարեկան ծրագրին առնչվող և այլ տեղեկություններ։
Տեսչական մարմինը պատրաստ է արդեն նոր՝ 8107 թեժ գծով լսել քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ իր լիազորությունների շրջանակում դրանց արձագանքելու և ընթացք տալու։
Միաժամանակ, որպես թեժ գիծ շարունակում է գործել նաև (010) 650 305 հեռախոսահամարը։ Դրանով 2019-ին ստացված հարցերի գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքի և սանիտարահիգիենիկ ոլորտի խնդիրներին։ Զանգերի ակտիվությունը կտրուկ բարձրացել է հուլիսին՝ պայմանավորված հանրային օբյեկտներում աղմուկի, սննդի որակի, վարակների հավանական ավելացման ու այլ խնդիրներով։
Ըստ զանգերի վիճակագրության՝ աճի միտում ունեն հատկապես աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցերը։
Քաղաքացիները ԱԱՏՄ հաճախ են զանգահարում հետևյալ հարցերով՝
-
սանիտարական նորմերի պահպանում.
-
կրթական հաստատություններում սանիտարական նորմերի խախտումներ.
-
դեղերի շրջանառություն և դեղագործություն.
-
աշխատողների անվտանգության ապահովում և առողջության պահպանում.
-
բուժսպասարկման որակ՝ բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը.
-
աղմուկ.
-
բժշկական թափոնների խնդիրներ.
-
ջրի որակին առնչվող խախտումներ.
-
աշխատավայրում կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցների տրամադրման և կիրառման կարգ և այլն: