Մեծ աղմուկ ոչնչից. այսպիսին է աբելյանցիների բնութագրումը՝ «Թանկարժեք դիակը» ներկայացման շուրջ հնչող քննադատությանը:
Ի դեպ, ներկայացումն անցնում է լեփ-լեցուն դահլիճներում, իսկ Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը զարմացած է, որ այն կարող էր ընկալվել՝ որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում մեր Եկեղեցու նկատմամբ: Այն էլ մի թատրոնի կոլեկտիվի կողմից, որի հիմնական ներկայացումն անցած տարի Գրիգոր Նարեկացուն է անդրադարձել:
Ճանաչված արվեստագետը պնդել է, որ իրենք ներկայացման մեջ ընդամենը մի արկածախնդրի կերպար են ներկայացրել, որը եկեղեցականի հագուստի տակ տգեղ գործերով է զբաղվել:
Ավելին՝ Շահվերդյանը պատրաստակամություն է հայտնել փակ դիտում կազմակերպել եկեղեցականների համար և փոփոխություններ անել սցենարում, եթե դրա կարիքը զգացվի: