Երևանի ավագանին 4 տարով անհատույց օգտագործման իրավունքով Մարգարյան փողոցի կառույցներից մեկը տրամադրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմավորվող ցերեկային խնամքի կենտրոններից մեկին: Որոշումն ընդունվել է 51 կողմ, ոչ մի դեմ և ոչ մի ձեռնպահ ձայներով՝ չնայած մինչև որոշման ընդունումը կարծիքներ են հնչել, թե դա նախկինում մանկապարտեզի շենք է եղել, և առաջարկել են այն վերադարձնել երեխաներին: Պատասխան արձագանքում նշվել է, որ սա իր նշանակությամբ պակաս կարևոր կառույց չի լինի:
Հիշեցնեք՝ ցերեկային խնամքի կենտրոններն այլընտրանք են փակված գիշերօթիկներին: Այստեղ անապահով և աշխատող ծնողների երեխաները կստանան ցերեկային խնամքի ծառայություններ՝ կսնվեն, կկատարեն տնային աշխատանքները և այլն: Կոնկրետ այդ կենտրոնը նախատեսված կլինի 100 երեխայի համար:
Հիշեցնենք, որ նախարարությունը նախատեսում է ցերեկային խնամքի կենտրոններ բացել երկրի բոլոր մարզերում: