Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպանի միջնորդությունը և որոշել նրան ազատ արձակել:
Փանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: