Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին:
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հորդանանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահ Սարգսյանի և թագավոր Աբդալլահ Երկրորդի հանդիպումը: Հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, նաև երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը: