Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Վերսալի պալատի թագավորական տաճարում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող համերգ:
Պալատի վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Վերսալի թագավորական մատուռում կհնչի երաժշտություն, որն «արտահայտում է հայ ժողովրդի և նրա բազմադարյա պատմության ձայնը»:
Շուշան Սիրանոսյանը, Աստղիկ Սիրանոսյանը, Վարդան Մամիկոնյանը և Մելոդի Լուլեջյանը կկատարեն Առնո Բաբաջանյանի տրիոն և Կոմիտասի ու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: