«Հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մշակվել է շուրջ մեկ տարի: Անանյանի խոսքով՝ օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել տարընթերցումներ և խնդրահարույց իրավական նորմեր, որոնք հարթելու և վերախմբավորելու անհրաժեշտություն է առաջացել:
«Նախագծով կատարվող փոփոխությամբ հաշվետվության ներկայացման պահանջ է դրվում բոլոր ՀԿ-ների համար: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի ներկայացնել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները: Օրինագծի հիմնական նպատակը այն է, որ ՀԿ-ները պարտավոր լինեն տարեկան հաշվետվություն ներկայացնել մինչև հաշվետու տարին ամփոփող տարվա մայիսի 30-ը՝ էլեկտրոնային եղանակով»,- նշեց ՊԵԿ նախագահը:
Կառավարության ներկայացրած նախագիծն ընդունվեց 74 կողմ, 38 դեմ ձայներով: