Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան այսօր հայտարարել է, որ «Իսլամական շարժման հյուսիսային թևի» ղեկավար շեյխ Ռաեդ Սալահի բանտարկությունն ամերիկյան «Դարի գործարքի» և, այսպես կոչված, «Արաբական եռանկյունի» պլանի մասն է կազմում:
«Սա փորձ է՝ լռեցնելու Երուսաղեմի իսլամական, արաբական ինքնությունը պաշտպանողների ձայնը: Նրանց ձայնը, որոնք պայքարում են հանցավոր բռնազավթման, Երուսաղեմը հրեական քաղաքի վերածելու ցանկության դեմ... Բռնազավթիչների դատարանի կողմից վճիռը վրդովեցնող է: Սա շեյխ Ռաեդին վտարելու քաղաքականության շարունակություն է: Մենք աջակցություն ենք հայտնում շեյխին, նրա ընտանիքին և բոլոր պաղեստինցիներին, որոնք ապրում են 1948-ին տեղի ունեցած բռմազավթման սահմաններում»,- ասված է Հանիայի կողմից հրապարակված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Հայֆայի դատարանն «Իսլամական շարժման հյուսիսային թևի» ղեկավար շեյխ Սալահ Ռաեդին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչական գործողություններ հրահրելու, ինչպես նաև արգելված կազմակերպությանը՝ ՀԱՄԱՍ-ին սատարելու համար: