Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը զարդարած պատկերակալը՝ իկոնոստասը, ժամանակին պատրաստվել է ռուսական կայսր Ալեքսանդր 1-ինի հովոնավորությամբ ու ֆինանսավորմամբ:
Անցյալ դարի 30-ականներին, սակայն, թալանվեցին ոչ միայն եկեղեցու իկոնոստասն ու այլ սրբապատկերներ, այլև բազում արժեքավոր պարագաներ:
Տարիներ անց թալանվածը գտնվեց Ազգային պատկերասրահի նկուղներում: Եվ այժմ որոշվել է, որ կուսումնասիրվեն ու կվերականգնվեն Ախթալայի 200-ամյա մշակութային գանձերը, ինչի նպատակով նաև նաև հատուկ մասնագետներ կհրավիրվեն: