Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է հազարը, իսկ վարակվածներն արդեն 42 600 են: Այս մասին հայտնել է երկրի իշխանությունը: Ամբողջ աշխարհում մահաբեր վարակի դեպքեր գրանցվել են 3 տասնյակից ավելի երկրներում:
Կորոնավիրուսի հիմնական ախտանշաններն են բարձր ջերմությունը, հազն ու շնչառական խնդիրները: Կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ձեռքերն օճառով հաճախակի լվանալ, խուսափել հիվանդների հետ շփումից և կեղտոտ ձեռքերով չդիպչել աչքերին, քթին ու բերանին: Այս դեպքում հնարավոր կլինի նվազեցնել վարակվելու ռիսկը: