Փետրվարի 10-ից վերականգնվել է Կոնստանտին Օրբելյանի լիազորությունը՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Լուրը հայտնել է մաեստրոն հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
2019-ի ապրիլի 1-ից Օրբելյանի լիազորությունը տնօրենի պաշտոնում դադարեցվել էր այն պատճառաբանությամբ, թե նա ժամանակին օրենքի խախտմամբ է նշանակվել: Իր իրավունքները պաշտպանելու նպատակով նա հայց էր ներկայացրել մշակույթի նախարարության դեմ և դատը շահել էր:
Մաեստրո Օրբելյանը մանրամասնել է՝ նախարարությունը որոշումը բողոքարկել էր, մինչդեռ Վերաքննիչ դատարանը այն չի ընդունել անհիմն պատճառաբանումների և թերի ձևակերպումների պատճառով: