Հրազդան գետի վրայի ավերված Կարմիր կամուրջը կվերականգնի ներդրող Յուրի Աֆրիկյանը, որն այդ նպատակով հատկացնելու է 350 մլն դրամ: Փետրվարի 11-ին համապատասխան որոշումն ընդունվել է մայրաքաղաքի ավագանու նիստում:
Ընդհանուր առմամբ նախատեսված է ներդնել մոտ 5 մլրդ դրամ: Կառուցվելու են հյուրանոցային համալիր, հայկական արհեստների կենտրոն և հայկական արհեստների գործիքների թանգարան: