Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում Եզրաս սրբազանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում գրանցված եկեղեցական համայնքի նախկին և ներկա ատենապետներին՝ Նարվիկ Առաքելյանին և Վաղինակ Մանուկյանին։
Ներկայացնելով համայնքային կյանքը՝ ատենապետ Վաղինակ Մանուկյանը նշել է, որ քաղաքային իշխանությունների կողմից կատարվել է հողհատկացում հայկական եկեղեցի և մշակութային կենտրոն կառուցելու համար։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկեղեցու նախագծին և շինարարությանն առնչվող մի շարք հարցեր, խոսվել է նաև առաջիկայում Եզրաս սրբազանին Կազան հրավիրելու և եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը կատարելու մասին։