Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում հաստատել է Սահմանադրության փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Փետրվարի 17-ին կմեկնարկի հանրաքվեի քարոզչության փուլը: Ժամանակացույցում ներառված է 104 միջոցառում:
Հարցին՝ արդյոք բոլոր ընտրատեղամասերն ապահովված կլինե՞ն տեսախցիկներով, ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը դժվարացել է պատասխանել՝ նշելով, որ մինչև հանրաքվեն ժամկետը կարճ է, սպասվող աշխատանքները՝ մեծ: