Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա իրանական կողմի հրթիռակոծման հետևանքով տուժած ամերիկացիների թիվն օրեցօր ավելանում է: Պենտագոնը խոստովանել է, որ ուղեղի ցնցում է ստացել ամերիկացի 109 զինվորական: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտնել էին, որ տուժել է ընդամենը 64 մարդ, իսկ նախքան այդ տեղեկատվությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ամերիկյան զինված ուժերից որևէ մեկը չի տուժել:
Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծումը տեղի էր ունեցել հունվարի 8-ին: Սա Իրանի պատասխանն էր իրենց գեներալ Սոլեյմանիի սպանությանը: