Իրանի տարբեր բնակավայրերում անցկացվում են զանգվածային երթեր՝ նվիրված Իսլամական Հանրապետությունում 1979-ին տեղի ունեցած հեղափոխության 41-ամյակին: Միջոցառումներն սկսվել են փետրվարի 1-ից և շարունակվում 10 օր:
Միջոցառմանը մասնակցել են Իրանի նախագահ Հասան Ռոհանին և պաշտոնատար այլ անձինք: Իսլամական հանրապետության ղեկավարը ելույթ է ունեցել միջոցառմանը, որի ժամանակ նախագահը միասնության կոչ է արել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության ֆոնին: Ռոհանին հայտնել է, որ Միացյալ Նահանգների համար «անտանելի» է ԱՄՆ դաշնակից շահին գահընկեց անելուց 41 տարի անց Իրանին նույն տեղում տեսնելը: