Հանրապետական կուսակցությունը և պարոն Մարուքյանը համընկնելու են շատ հաճախ նաև ապագայում՝ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով խոսակցությունները, թե ՀՀԿ-ն և ԼՀԿ-ն հանրաքվեի քարոզարշավին չեն չմասնակցելու և «ոչ»-ի ճամբար չեն կազմելու: Սիմոնյանը նշեց նաև, որ հեղափոխության վերջին բաստիոնը մնացել է այն դատական համակարգը, որի մասին խոսվումէ, և որը հեռացվելու է ժողովրդի ձեռքով:
«Մենք կարող ենք ու արել ենք մի բան, որ ժողովուրդը դուրս է եկել փողոց և իր ձայնը լսելի է դարձրել: ՀՀ ժողովուրդը կգնա ընտրատեղամաս, կծախսի 5 րոպե, և ավելի քան վստահ եմ, որ լինելու են շատ բարձր տվյալներ, և վերջ է դրվելու այն ամենին, ինչը դեռ չի ավարտվել»,- ասաց ԱԺ փոխխոսնակ:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց, որ իշխանական ռեսուրս չեն կիրառել և երբևէ չեն կիրառելու, ու այդ պրիզմայով իրենց նայելն անընդունելի է:
«Այսօր փորձ է արվում ժողովրդից խլել հեղափոխությունը, բերել, բոլոր դատական գործերը հասցնել ՍԴ և հաջողություն ունենալ»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։
Նա վստահ է, որ «ոչ»-ի շտաբ ձևավորվելու է, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հակառակը դեռ չեն հայտարարել։ Խորհրդարանի փոխնախագահը հայտարարեց, որ հանրաքվեի հարցում, ի տարբերություն ԼՀԿ ղեկավարի, ԲՀԿ ղեկավարը տվայտանքների մեջ չէ և իրեն ավելի վստահ է զգում։