Այսօր ԱԺ-ում քննարկվեց, բայց չընդունվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, դրոշմները հաճախ չեն համապատասխանում իրականությանը և սպառողների շահերի պաշտպանության խնդիրներ են ստեղծում: Չկա նաև վիճակագրություն:
Նախագծով առաջարկվում էր ժամանակավորապես ստեղծել պետական ընկերություն, որը կծանուցվի և կզբաղվի ոլորտի ուսումնասիրմամբ և զինված կլինի ժամանակակից տեխնիկայով: