Երևանի ավագանու միաձայն քվեարկությամբ որոշվեց Երևան քաղաքի Վերին անտառային թաղամաս կոչվող հատվածը անվանակոչել Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգչուհի Գոհար Գասպարյանի անունով: Ավագանու անդամները հատուկ ընդգծեցին անվանի կին գործիչների հանդեպ հատուկ ուշադրության կարևորությունը: