Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը: Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ այսօր Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը:
Այսպիսով, մերժվել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը: