«Եթե ԼՀԿ-ն պատասխանատվություն է կրում իր ընտրողների առջև, ապա պետք է այդ մարդկանց ուղղորդի»,- ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսպես է արձագանքել հանրաքվեի քարոզարշավին չմասնակցելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:
«Եթե դու դրան դեմ ես ու ոչ մի գործողություն չես անում, ապա ստացվում է, որ դու ուղղակի չես կողմնորոշվել և չգիտես՝ ինչով ես զբաղված: Նա հասկանում է, որ ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, գալու է և «այո» է ասելու, և դրանից խուսափում է: Բայց միևնույն ժամանակ, նա չի կարողանում խուսափել իր անցյալից. նկատի ունեմ 2-3 օրը, որ կտրուկ հայտարարություններ էր անում, ասում էր՝ հնարավոր է՝ նաև գլխավորեմ և այլն: Չի կարողանում դրանից փախչել, միևնույն ժամանակ իրեն արդարացնում է: Դա ընդամենը արդարացող և ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր, որը չի հասկանում՝ ինչ է անում»,- նշել է Սիմոնյանը: