Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Բազարովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Գևորգը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Սպասովին: