ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հանրաքվեի գաղափարին իրենք կողմ են եղել։
«Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ, ասաց մեր տեսակետը, որ պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք, իրավական կողմը պահենք: Սպասում էինք արձագանքի. արձագանք չեղավ, դրա համար էլ մենք չմասնակցեցինք քվեարկությանը»,- ասել է ԲՀԿ ղեկավարը։
Ծառուկյանը նաև հայտնել է, որ միայն կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո պարզ կլինի՝ իրենք կմիանան «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի ճամբարին:
«Մեզ մոտ միաձայն չէ, կքննարկենք և մեր տեսակետը կհայտնենք»,- նշել է ԲՀԿ ղեկավարը։