Արփա-Սևան թունելային ջրատարով 2020 թ. հունվարի 9-ից մինչև փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորջրյա հոսքը:
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով՝ 2020 թ. փետրվարի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Սևան թափվող գետերն այս պահին գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: