Արվեստաբան Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դժվար է ազատվել այն զգացումից, որ «Օսկարն» ավելի շատ տարված է տպավորիչ պատմություն կամ տարեգրություն կերտելու մտահոգությամբ, քան մեծ կամ լուրջ կինոարժեքներ վավերացնելով»:
Հիշեցնենք, որ հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմն ԱՄՆ կինոակադեմիայի վարկածով դարձել է «տարվա լավագույն կինոնկարը»: Բացի այդ, առաջին անգամ գլխավոր «Օսկարը» հանձնվել է ո՛չ անգլերենով կինոնկարի: Ֆիլմը նվաճել է ևս երկու մրցանակ՝ ռեժիսուրայի, սցենարի համար, մի մրցանակ էլ ստացել է՝ որպես «լավագույն արտասահմանյան ֆիլմ»: