Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: 97 կգ քաշային կարգում Արթուրը 1/8 եզրափակիչում առավելության է հասել թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ 7:1 հաշվով և դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն էլ որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Բոյանով-Սպանովին:
67 կգ քաշում Կարեն Ասլանյանը որակավորման փուլում գերազանցել է շվեդ Օսկար Սիմոնին (3:1), այնուհետ 1/8 եզրափակիչում հաղթել վրացի Գրիոգի Շոտաձեին 9:0 հաշվով:
72 կգ մեկնարկային գոտեմարտում պարտվել է Մալխաս Ամոյանը, որի մրցակիցը Խորվաթիայից Դոմինիկ Էտլինգներն էր (5:1): 82 կգ քաշի 1/8 եզրափակիչում Ռուբեն Ղարիբյանը 8:0 հաշվով պարտության է մատնել Իսրայելը ներկայացնող Իգոր Պետրիշինին:
Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 2020 թ. 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: