Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց` ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի համար կծախսվի գրեթե այնքան գումար, որքան 2018 թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ։
«Ընտրությունների համար նախատեսվելիք գումարի համար հիմա հաշվարկ է իրականացվում, սակայն այս հանրաքվեի ծախսերը կլինեն այնքան, ինչքան նախորդ ընտրությունների ժամանակ. 2018-ի ընտրություններին 2.5-2.7 մլրդ դրամ էր ծախսվել»,- ասաց Մուկուչյանը։
Նրա խոսքով` տեղամասերի ավելացում չի լինելու, կգործի 2010 ընտրատեղամաս, այնքան, որքան 2018-ին։
Ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։