ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թողարկվել է 9.1 միլիոն հատով կամ 34 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, որը ապահովել է 25.3 միլիարդ դրամով կամ 22.4 տոկոսով ավել առեւտրաշրջանառություն:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն, և բոլոր նրանց, ովքեր տրամադրում են ՀԴՄ կտրոն»,- գրել է վարչապետը: