Միացյալ Նահանգներում մեկնարկել են նախնական ընտրությունները՝ փրայմերիզը, որի շրջանակում թեկնածուները կպայքարեն նախագահի ընտրություններում իրենց կուսակցությունը ներկայացնելու համար:
Փրայմերիզի բացման պատիվը շնորհվել է Նյու Հեմփշիր նահանգին: Բոլորի ուշադրությունը սևեռված է Դեմոկրատական կուսակցության թեկնածուների վրա, որոնց շարքերում տարաձայնություններ ու հակասություններ են առաջացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացի տապալումից հետո: