«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը «Ոչ»-ի շտաբ չի ձևավորի և չի մասնակցի ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Էդմոն Մարուքյանը՝ համոզմունք հայտնելով, որ «հակասահմանադրական գործընթացներում «Ոչ»-ի ճամբար չպետք է լինի. դա իշխանությանը հնարավորություն կտա ատելություն գեներացնել»:
Մարուքյանը պնդել է, որ իրենք սպառել են պայքարի բոլոր միջոցները, պատրաստ են եղել նույնիսկ Սահմանադրական դատարան դիմել, բայց դրա համար անհրաժեշտ ստորագրություններ չեն հավաքվել, որովհետև «Բարգավաճ Հայաստանը» չի միացել ԼՀԿ-ին:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ հակադարձել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: