Փետրվարի 15-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի կունենա «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» օտարալեզու երգերի մրցույթը, տեղեկացնում են ԱՀ մշակույթի նախարարությունից:
Մրցույթն Արցախում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Մասնակցում են 7-22 տարեկանները: Հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու մարտի 31-ին Մոսկվայում տեղի ունենալիք գալահամերգին: Ստեփանակերտում մրցույթի մուտքն ազատ է: