3 տարվա աշխատանքներից հետո պատրաստ է 32-րդ Օլիմպիական խաղերի համար նախատեսված մարզադաշտը, որը կարող է միաժամանակ հյուրընկալել 68 հազար մարդ, հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Նա ասել է, որ իր երկիրն ամեն ինչ անելու է մարզիկների ու զբոսաշրջիկների հարմարավետությունն ապահովելու համար: Հաշվի են առնվել նաև ամռան բարձր ջերմաստիճանից պաշտպանվելու միջոցները:
Կազմակերպիչները փորձել են դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից, օրինակ՝ մարաթոնը անցկացվելու է հյուսիսային քաղաքներից մեկում: Դեսպանը նաև ընդգծել է, որ կորոնավիրուսի պատճառով Օլիմպիական խաղերի հետաձգման մասին խոսք չկա: Իսկ Օլիմպիադային ներկա լինելու համար Ճապոնիա մեկնող Հայաստանի քաղաքացիները կարող են վիզա ստանալ չորս օրում: