Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի ցերեկը՝ հարավային շրջաններում, 14-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-ին, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով:
Երևանում փետրվարի 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ 13-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը սպասվում է ձյուն։