Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարողանում համաձայնության գալ ընտրակարգի հարցում: Երկրում հավատարմագրված դիվանագետների միջնորդությամբ կայացել է ընդդիմություն-իշխանություն բանակցությունների չորս փուլ, բոլորը` ապարդյուն: Ընդդիմությունն ակտիվորեն քննարկում է խորհրդարանի 130/20 (130 համամասնական, 20 մեծամասնական պատգամավոր) կամ 130/15 մոդելը: Մինչդեռ իշխանությունն առաջարկում է 100 համամասնական, 50 մեծամասնական պատգամավոր տարբերակը, որին ընդդիմությունը համաձայն չէ:
Հիշեցնենք, որ Վրաստանի ներկայիս խորհրդարանում 77 համամասնական, 73 մեծամասնական պատգամավոր է աշխատում: Անցյալ տարվա հունիսի 20-ից ընդդիմությունը պահանջում է 2020 թվականից ամբողջությամբ անցնել համամասնական խորհրդարանի: