«Լուրերի» հյուրն է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը:
Նա նշել է, որ նախորդ տարի բանկը վերանայել է իր ռազմավարությունը՝ ավելացնելով ոչ միայն իր վարկային պորտֆելը, այլև ընդլայնելով գործունեության ուղղություններն, օրինակ, էներգետիկայի ոլորտում:
Այստեղ, ի դեպ, դիտարկվում է ամեն ինչ՝ փոքր հիդրոէլեկտրակայաններ, հողմային, արևային կայաններ, վերականգնվող աղբյուրներ և այլն:
Պանկինը շեշտել է, որ Հայաստանը ոչ միայն սևծովյան տարածաշրջանում ամենաարագն է աճում, այլև ոչ ռիսկային երկիր է թեկուզ միայն առումով, որ չեն եղել չվճարված, այսինքն՝ ռիսկային վարկեր: