Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում՝ Ֆեյսբուքում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:
Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է «համաճարակային ֆիլտրը»:
Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 (723-ը՝ Երևանում, 1171-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ»,- գրել է նախարարը: