Արդեն տասներորդ տարին անընդմեջ փետրվարի 5-15-ը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է Շարժայի լույսի փառատոնը: Աշխարհում հայտնի այս միջոցառումը միավորում է տեղացի տաղանդներին ու միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների:
Ամենամյա փառատոնը գրավում է հարյուր հազարավոր այցելուների, որոնց Շարժայի գեղեցիկ ճարտարապետությունը ներկայացվում է հատուկ ստեղծված երաժշտությամբ, գեղարվեստական մտահղացումներով և տեխնիկական հմտություններով: Sharjah Light փառատոնը միավորում է գեղեցկության, արվեստի, մշակույթի, կրթության, նորարարության և բարձր մտածողության բոլոր բաղադրիչները:
Նախագծերից շատերը պոետիկ են՝ ոգեշնչված տեղական մշակույթով, պատմություններով և ավանդույթներով կամ էլ ներառում են բնությունը: Մի մասն էլ հիմնված է ժամանակակից արվեստի և դիզայնի վրա: