Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում մասնակցել է դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական ելույթով: Այս մասին հայտնում են կառավարությունից:
Փոխվարչապետը շնորհավորել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ մաղթելով հաջողություններ իրենց պատասխանատու գործունեության մեջ: