Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Մալաթիա-Սեբաստիայում ավտոճանապարհի կառուցման համար իրացված տարածքներում 44 սուբյեկտ (հիմնականում՝ ավտոտնակների սեփականատերեր կամ օգտագործողներ) համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը 3-4 միլիոն դրամ։